ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգի հյուսիսում գտնվող առանձնատունը, որտեղ երիտասարդ տարիքում ապրել Է ԱՄՆ-ի 35-ամյա նախագահ Ջոն Քենեդիի կինը՝ Ժակլին Քենեդին, 43 մլն դոլարով վաճառվել Է Սաուդյան Արաբիայի կառավարությանը: Այն բնակելի շենքի գնման ամենամեծ գումարն Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի եւ նրա արվարձանների գոտում նմանօրինակ գործարքների պատմության մեջ: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել Է Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը հրատարակությանը հայտնել Է, որ «Մերիվուդ» առանձնատունը կօգտագործվի ԱՄՆ այցերի եւ ուղեւորությունների ժամանակ երկրի պաշտոնական պատվիրակություններին տեղավորելու համար: «Սաուդյան կառավարությունը հասկանում Է «Մերիվուդ»-ի պատմական կարեւորությունը եւ շատ մեծ հարգանքով Է վերաբերվում Ամերիկայի պատմության մեջ նրա ունեցած տեղին»,-նշել Է թագավորության ներկայացուցիչը:
Տունը գտնվում Է Պոտոմակ գետի ափի 2,3 հեկտար մակերեսով հողակտորի վրա, շենքի ընդհանուր մակերեսը հասնում Է 2,137 հազար քառակուսի մետրի: Այնտեղ կա թենիսի խաղահրապարակ, լողավազան, փակ տաղավոր՝ խոհանոցով, մարզասրահով եւ հանդերձարաններով, ինչպես նաեւ չորս ավտոմեքենաների համար նախատեսված ավտոտնակ:
ԱՄՆ-ի ապագա առաջին տիկին Ժակլին Բուվիեն այս տանն ապրել Է 1940-ական թվականներին, երբ նրա մայրն ամուսնացել Է Standard Oil նավթի կայսրության ժառանգորդի հետ: Ժակլինն այրիացել Է 1963 թվականին, իսկ 1968 թվականին դարձել Է հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի կինը: Նա մահացել Է 1994 թվականին Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: