ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոտկատեղում գոտիով ոճավոր ռետրո-լողազգեստը դարձել Է այս տարվա լողափի սեզոնի ամենանորաձեւ թրենդներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Լողազգեստի հայտնի բրենդ-արտադրողները, ինչպիսիք են Hunza G-ը եւ Solid and Striped-ը, ներկայացրել են լողազգեստի իրենց տարբերակները:
«Զգում եմ՝ այն ինչ-որ բանով ավելին Է լինելու, քան պարզապես լողափին կամ ջրավազանի մոտ հանգստանալու համար նախատեսված հագուստը»,-նշել Է ոճաբան Ռոշել Ուայթը:
Instagram սոցիալական ցանցի ժողովրդականություն վայելող բլոգերներն ուշադրություն են դարձրել միտումի վրա եւ սկսել են նման լողազգեստներով լուսանկարներ զետեղել իրենց օգտահաշիվներում:
SOLITAIRE SWIM @brownsfashion @gracebol @peterashlee @chloe_bloch @beccamua @sarahbonser @amyahan @simoneschofer #hunzag #madeinlondon #ysl #madeinlondon #brownsfashion
A post shared by Hunza G (@hunza.g) on Apr 20, 2018 at 2:01pm PDT
The Edie. #seeyououteast
A post shared by Solid & Striped (@solidandstriped) on May 2, 2018 at 6:31am PDT
When I’m not at work I’m at the beach #OOO
A post shared by Stella (@sstellzz) on May 27, 2018 at 5:01pm PDT