ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողափի սեզոնի նախաշեմին մարզական հագուստի եւ կոշկեղենի բրենդ-արտադրող Nike-ը լողափի Benassi հռչակավոր չստերի շարքը բազմազանացրել Է պայուսակ-տոպրակով նոր մոդելով՝ կարված գոտու վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hypebae-ը:
Նոր ռետինե սանդալները ներկայացված են գունազարդման երկու տարբերակով. վառ վարդագույն՝ սեւ ներբանով եւ մանուշակագույն փականով պայուսակի վրա եւ երկնագույն՝ բաց կանաչ ներբանով եւ սեւ փականով: Չստերի վաճառքի հանելու օրը եւ գինն առայժմ նշված չեն:
Nike ընկերությունն ԱՄՆ-ում հիմնվել Է 1964 թվականին եւ սկզբնապես կոչվում Էր Blue Ribbon Sports: Դրա կենտրոնակայանը գտնվում Է Բիվերթոնում, Օրեգոնի նահանգ: Ընկերության արտադրանքը թողարկվում Է նաեւ Nike Golf, NikeLab, Nike Pro, Nike+, Air Jordan եւ Nike Skateboarding բրենդներով: