Քաղաքականություն

Հնարավորություն կա մեծ լիցք ու թափ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հնարավորություն կա մեծ լիցք ու թափ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին. Փաշինյան

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միշտ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր, իսկ հիմա արդեն որպես Հայաստանի վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ ես զգում եմ, որ հայտնվել ենք կոնկրետ իրավիճակում, երբ բազմաթիվ ցանկություններ իրագործելու հնարավորություն ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց՝ այն դրական մթնոլորտը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է վերածվել հստակ արդյունքների տնտեսական, քաղաքական հարաբերություններում, համագործակցության այլ ոլորտներում: «Եվ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը: «Համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի օպերատիվ խնդիրները լուծելու համար, այլ նաև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք իրողություններն ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել ապագայի և երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ նախագծեր՝ ընդգծելով, որ ակտիվորեն աշխատելու են այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար: «Մենք պետք է աշխատենք նոր, համատեղ նախագծերի շուրջ, և մենք համոզված ենք, որ հայ-վրացական չլուծվող խնդիրներ չկան, որովհետև խնդիրների լուծման ամենակարևոր գործոնը տրամադրվածությունն ու ցանկությունն է: Մեր պատվիրակությունը Թբիլիսի է եկել հավաստելու մեր պատրաստակամությունը, եղբայրության և բարեկամության ոլորտում քննարկելու բոլոր հարցերը: Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետն էլ նույն տրամադրվածությունն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք գտնվում ենք հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և էներգիա հաղորդել մեր հարաբերություններին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում կարևորել են տարածաշրջանային կայունությունը: «Մենք տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության շուրջ քննարկումներ ունեցանք: Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, քանի որ տարածաշրջանային խաղաղությունը կարևոր գերակայություն է մեզ համար և հետագա զարգացումների կարևոր նախապայման է»:

ՀՀ վարչապետը նշեց, որ Վրաստան են ժամանել հայ-վրացական համագործակցության համար հստակ հեռանկարներ բացելու, հստակ խնդիրներ լուծելու հնարավորություն ստեղծելու համար՝ համոզվածություն հայտնելով, որ հայ-վրացական հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, որոնք կբխեն երկու երկրների ազգային շահերից:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում