1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիզաժիստ Քանդի Ջոնսոնը YouTube-ում հրապարակել Է մի տեսանյութ, որտեղ Քիմ Քարդաշյանը մեյքափի օգնությամբ դարձել Է դիսնեյյան արքայադուստր եւ փորձում Է իր չորս տարեկան դստերը՝ Նորթին, համոզել, որ նրա հետ Facetime-ով խոսում Է ոչ թե մայրը, այլ արքայադուստր Ժասմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սա արքայադուստր Ժասմինն Է»,- դստերն ասում Է 37-ամյա Քարդաշյանը:
«Դու իրականում Քիմն ես»,-պատասխանում Է Նորթը: «Ոչ, դա այդպես չԷ: Ես Ժասմինն եմ: Քո մայրը ինձ տվել Է քո հեռախոսահամարը եւ խնդրել Է զանգարահել քեզ ու ասել, որ նա արդեն տուն Է գալիս գորգ-ինքնաթիռով»,-փորձել Է համոզել Քարդաշյանը: Ավելի ուշ Նորթը հոլովակում նկատել Է, որ մոր ձայնը նման չԷ Ժասմինի ձայնին: Հեռուստաաստղին դիենեյյան արքայադստեր կերպափոխելու համար Ջոնսոնը նկարել Էր հերոսուհուն բնորոշ հոնքեր, օգտագործել Էր կոնտուրինգ եւ վառ-կարմիր շրթներկ: