Ռազմական շքերթ, հանդիսավոր տոնակատարություն. Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության 100-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Միջոցառման մեկնարկին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արցախի նախագահ Բակո Սահակյանը ծաղիկներ խոնարհեցին մայիսյան հերոսամարտերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որին հետևեց վարչապետ Փաշինյանի ելույթը:

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո մեկնարկեց ռազմական հանդիսավոր շքերթը, որի ընթացքում ներկայացվեց հայկական բանակի ձևավորման պատմությունը, մայիսյան հերոսամարտերի, Հայրենական մեծ պատերազմի, արցախյան ազատամարտի ժամանակ հայ ժողովրդի հերոսական պայքարի ուղին:

Հանդիսավոր շքերթը մեկնարկեց ՀՀ Զինված ուժերի դրոշակակիր խմբի քայլերթով, որը գլխավորում էր գեներալ-մայոր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Այնուհետև քայլերթով անցան Հայաստանի Զինված ուժերի տարբեր բանակային կորպուսների, Հայ-ռուսական միացյալ զորախմբի զինծառայողները, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի և ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողները, Երկրապահ կամավորական միության անդամները, զորամասերում ծառայություն իրականացնող հոգևորականները: Ռազմական շքերթն ուղեկցվեց հայրենասիրական երգերով, պարային համարներով` ՀՀ ԶՈՒ նվագախմբի, «Սարդարապատ» պարային համույթի մասնակցությամբ: Սարդարապատի հուշահամալիրում ցուցադրության էր հանվել էր նաև ինչպես մայիսյան հերոսամարտերի, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օգտագործված, այնպես էլ ժամանակակից սպառազինություն:

Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի շուրջ 200 զինծառայող ևս առաջին անգամ մասնակցեցին զինվորական շքերթին: Սարդարապատի հուշահամալիրում շարքով անցան Հայաստանի և Ռուսաստանի ուժային կառույցների միավորները:

Միջոցառման ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհի մի որոշ հատված անցավ ոտքով` այդ ընթացքում շփվելով հավաքված քաղաքացիների հետ, ովքեր շնորհավորում էին նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնում նրան:

Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների շարքը կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 20:30-ին կայանալիք համերգով, որի ընթացքում ելույթ են ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: Համերգային ծրագրում մտածված է յուրաքանչյուր ելույթ և դետալ: Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան:

Հայերեն العربية English

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար