Սփյուռք

Մոսկվայում կանցկացվեն Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կանցկացվեն Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակներում հունիսի 10-ին Մոսկվայի Էրմիտաժի այգում մեծ համերգ կանցկացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը:

Համերգին հրավիրվելու են մի շարք բարձրաստիճան անձինք: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, ինչպես նաև համայնքային հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի և Երեւանի հիմնադրման 2800-ամյակի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվելու»,-տեղեկացրեց Թորգոմյանը:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատումտված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում