Պաշտոնական

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Արմեն Սարգսյանն մայիսի 27-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ նույն օրը Նախագահ Արմեն Սարգսյանն բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:

Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր:

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում