Life

Քիմ Քարդաշյանը փոխել Է արտաքինը հանուն ամուսնու

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը փոխել Է արտաքինը հանուն ամուսնու

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը մազերի գույնը կրկին փոխել Է ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարսանիքի չորրորդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ: Նոր արտաքինով տեսանյութը հեռուստաաստղը հրապարակել Է իր Instagram- օգտահաշվի stories-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շիկահեր Քարդաշյանը սանրվածքն իր բաժանորդներին ցույց Է տվել ուղեւորության ժամանակ՝ նստած ավտոմեքենայի հետեւի նստոցին: «Ես կրկին շիկահեր եմ դարձել: Բլոնդը Կանյեի՝ մազերի սիրած գույնն Է, եւ ես մազերս ներկել եմ մեր հարսանիքի տարեդարձի կապակցությամբ»,- ասել Է 37-ամյա Քարդաշյանը հոլովակում: Մինչ այդ նա մազերը բլոնդ Էր ներկել 2017 թվականի սեպտեմբերին, իսկ 2018 թվականի փետրվարին հավելել Էր վարդագույն երանգ: Մարտ ամսին Քարդաշյանը վերադարձրել Էր իր բնական մուգ գույնը: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին: Մինչ այդ զույգը հանդիպել Է երկու տարի:

Back To Blonde @kimkardashian #kimkardashian

A post shared by Kim Kardashian Snapchats (@kimksnapchats) on May 24, 2018 at 3:10pm PDT

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում