Հասարակական

Քրեակատարողական հիմնարկներում ևս նշում են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը

1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական հիմնարկներում ևս նշում են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը նշվում է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին: «Երեք ամիսների ընթացքում ստեղծված բարելիեֆ ոճի աշխատանքներս հիշողությունների, ապրումների, կյանքի փորձի և վերաարժևորման, ինչպես նաև կարոտի արդյունք են»,- իր խոսքում նշեց Ա. Օհանյանը: Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Օհանյանը վերջում իր շնորհակալությունը հայտնեց հիմնարկի վարչակազմին աջակցության համար:

Եռատոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Մայիսի 14-ից 22-ը անցկացվել է շախմատի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 9 դատապարտյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում