Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի «Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ է նախագահի մրցանակի «Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններից: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը զբաղվել է այդ հարցով:

«Ես տեղյակ եմ, չգիտեմ նախկինում նախագահներն ինչպես են վարվել, բայց ես միջամտեցի՝ առաջարկելով, որ խորհուրդը հանդիպի դիմողների հետ, և եթե լուծում չտրվի, ապա այս պահին մրցանակը չի տրվի: Կարծում եմ՝ լուծումը գտնվեց, որն ինձ թույլ տվեց այդ մրցանակը ստորագրել: Ես կարծում եմ, որ եթե որևէ մեկը որևէ առիթով ունի բողոքներ, ապա պետք է իրեն ազատ զգա իր մտքերն արտահայտելու առումով: Բայց միշտ հիշեք, որ ցանկացած բողոք և առաջարկ պետք է հիմնավորված, տրամաբանված լինի, մի կողմ պետք է թողնել զգացմունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը:

Մայիսի 4-ին գրականության ոլորտի մասնագետները բաց նամակ էին ուղղել ՀՀ նախագահին՝ իրենց դժգոհությունը հայտնելով ՀՀ նախագահի մրցանակի հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ: Նշված էր, որ առանձին հանձնաժողովների նախագահներ գործարքների մեջ են մտնում հեղինակների հետ, նախնական պայմանավորվածությամբ հրավիրում մրցույթի և նրանց օգտին որոշում կայացնում:

Հայերեն

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է