Ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են. Սամվել Մարտիրոսյանը խորհուրդներ է տալիս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական հաքերները կրկին ակտիվացել են, վերջին օրերին մեծ թվով ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվներ են կոտրել։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ փորձագետի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա տալիս է խորհուրդներ, թե ինչպես խուսափել նմանատիպ իրավիճակից: «Առաջինը՝ էլեկտրոնային փոստերում, որոնք իբր Ֆեյսբուքից և Ինստագրամից են գալիս, հղումները մի սեղմեք, նույնիսկ եթե ձեզ ինչ֊-որ լավ բան են առաջարկում, կամ վախեցնում են, որ կփակեն ձեր հաշիվը: Եթե նման բան լինի, դուք նույնը կստանաք ծանուցման ձևով՝ հենց Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեջ»,-տեղեկացնում է փորձագետը:

Երկրորդը՝ նույնը, եթե ոչ թե փոստով է գալիս,այլ, օրինակ, ինչ-որ, իբր Ֆեյսբուքի ու Ինստագրամի թիմի անունից գրող էջից կամ հաշվից, պետք չէ սեղմել որևէ հղման վրա։

«Երրորդ՝ միացրեք երկփուլային, կոդով մուտքը, եթե գլուխ եք հանում։ Այս դեպքում գաղտնաբառը եթե նույնիսկ գողանան, մտնել չեն կարողանա ձեր մոտ»,-նշում է Մարտիրոսյանն ու խորհուրդներ տալիս, թե ինչ անել, եթե արդեն կոտրել են ֆեյսբուքյան էջը:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով