Արթուր Ջավադյանը հերքում է Հայաստանից կապիտալի մեծ արտահոսքի վերաբերյալ խոսակցությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը միֆ է համարում խոսակցություններն այն մասին, թե ապրիլին Հայաստանում սկսված շարժման օրերին Հայաստանից կապիտալի մեծ արտահոսք է եղել: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԿԲ նախագահը շեշտեց, որ այդ օրերին արտահոսքեր եղել են, որոնք բնականոն են եղել այդ ժամանակահատվածի համար:

«Որոշակի արտահոսք եղել է, բայց դրանք հիմնականում կապված են եղել այն ապրանքատեսակների հետ, որոնք ներկրվում էին: Մենք արտահոսքի արտառոց դեպքեր, երբ մարդիկ սկսեն դուրս բերել իրենց ակտիվները, չենք ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանը նաև հայտնեց, որ շարժման օրերին եղել են մարդիկ, ովքեր ժամկետից շուտ բանկերի հետ խզել են ավանդային պայմանագրերը: «Խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է: Բայց դա կարեւոր չէ, որովհետև ժամկետից շուտ խզումներ եղել են: Նման երևույթ տեսել ենք նաև 2014-ի վերջին, բայց նման արագ վերականգնում այն ժամանակ չի եղել: Հիմա ոչ մի խնդիր չունենք, դրական է սալդոն: Հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնումն է ընթանում»,-ասաց Արթուր Ջավադյանը:

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով