Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 9.7 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-ապրիլին 9.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Նախորդ ամիսներին անկում ապրող գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը աճել է:

Ընթացիկ տարվա չորս ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 21.8 տոկոս` 64 միլիարդ 759.6 միլիոն դրամ: 2017 թ. չորս ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 17.6 տոկոսով` կազմելով 487 միլիարդ 107.7 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը 0.4 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է10.3 տոկոսով և կազմել 787 միլիարդ 571.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 522 միլիարդ 115.1 միլիոն դրամ է, ինչը 5.2 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-ապրիլի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով (166 հազար 150 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 139 հազար 789 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 182 հազար 573 դրամ` աճելով 4.1 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 31.2 տոկոսով (2 միլիարդ 221.8 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 25.5 տոկոսով (764.5 մլն դոլար), իսկ ներմուծումը` 34.3 տոկոսով (1 միլիարդ 457.3 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.38:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում