Life

Ճապոնիայում ծերությունից սատկել Է աշխարհում առաջինը կլոնավորված կովը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ծերությունից սատկել Է աշխարհում առաջինը կլոնավորված կովը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում այս շաբաթ ծերությունից սատկել Է աշխարհում առաջինը կլոնավորված կովը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են տեղական իշխանությունները: Նշվում Է, որ Նոտո անունով կովը 19 տարեկան 10 ամսական Էր: Իշխանությունների տեղեկատվությամբ՝ կենդանին չԷր տառապում ոչ մի կարգի հիվանդությունից, իսկ մահը վրա Է հասել բնական պատճառներով:

Նոտոն, որը ծնվել Է 1998 թվականի հուլիսին, կլոնավորվել Է Կինդայի համալսարանի մասնագետների կողմից, որոնք օգտագործել են չափահաս առանձնյակի ցողունային բջիջներ: Դրա կլոնավորման ժամանակ կիրառվել են նույն տեխնոլոգիաները, ինչ որ 1996 թվականին հռչակավոր Դոլլի ոչխարն ստեղծելիս: Նոտոն երկու կլոնավորված կովերից մեկն Էր: Նրա հետ մեկտեղ ծնվել Է եւս մեկը, որը տակավին ողջ Է եւ ապրում Է նույն արգելոցում, ինչ, որ սատկած Նոտոն: Երկու կովերն Էլ իրենց կյանքում նաեւ սերունդ են տվել: Սովորական կովերի կյանքի միջին տեւողությունը կազմում Է շուրջ 20 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում