Համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը. Բուլղարիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը` ուղղված նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանը՝ հիմնված ազգային համաձայնության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համապարփակ երկխոսության վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների գործընթացի հետագա առաջընթացը կնպաստի երկրի բարեկեցությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող Կովկասյան տարածաշրջանի կայունությանը: Ես համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը՝ ի շահ և ի նպաստ ողջ հայ ժողովրդի:

Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը և համոզված եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը շուտով կվավերացվի Բուլղարիայի խորհրդարանի կողմից, էականորեն կնպաստի այս նպատակի իրագործմանը»,-ասված է Բուլղարիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Հայերեն English Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ