Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիաներ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի նստավայրի դիմաց մայիսի 16-ին իրար հաջորդող բողոքի ակցիաներ են ընթանում: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս պահին Բաղրամյան 26-ում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարող աշխատակիցները, ինչպես նաև ավտոներկրողներն ու տաքսու վարորդները:

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարողների խնդրին մայիսի 16-ին ծանոթացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով տվել է հանձնարարականներ շարունակելու օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ: Բողոքողները առավոտյան եղել էին ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց ընդունել էր քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խորհուրդ տվել գնալ ՊՆ ու հանդիպել նախարարի հետ:

Սակայն նախարարի հետ հանդիպում չունենալուց հետո քաղաքացիները եկել էին Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր:

Ավտոներկրողների և տաքսու վարորդների բողոքի ակցիան էլ մեկնարկել է Բրազիլիայի հրապարակից: Տաքսու վարորդները բողոքում են կարմիր գծերից, տուգանքներից, իսկ ավտոներկրողները՝ մաքսազերծման պայմաններից:

Մայիսի 16-ին Բաղրամյան 26-ում էին նաև «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր բարձրացրել էին գործարանի վերագործարկման և չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք նշում են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:Նրանցից երեքը հրավիրվել էին վարչապետի նստավայր հանդիպման:

Հայերեն English Русский

Վարչապետի որոշմամբ՝ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել