Վրաստանի նախագահը պատրաստ Է երկխոսել Ռուսաստանի նախագահի հետ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի նախագահը պատրաստ Է երկխոսել Ռուսաստանի նախագահի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/933711.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 16-ին հայտարարել Է, որ պատրաստ Է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է Թբիլիսիի բուհերի ուսանողների հետ կայացած հանդիպման ընթացքում, որը ցուցադրվել Է տեղի Rustavi 2 հեռուստաընկերության եթերով:
Մարգվելաշվիլին նշել Է, որ «պատրաստ Է Ռուսաստանի նախագահի հետ ռացիոնալ երկխոսություն վարել՝ հաշվի առնելով Վրաստանի պետական շահերը»:
«Ես միշտ ասել եմ եւ այժմ Էլ կրկնում եմ, որ պատրաստ եմ ռացիոնալ երկխոսություն վարել ՌԴ նախագահի հետ, կարծում եմ, որ նման երկխոսության ճանապարհով կարելի Է քննարկել կենսականորեն կարեւոր խնդիրների լուծման ուղիները, որոնք կուտակվել են երկու երկրների հարաբերություններւոմ»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: