ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթանում Է կանանց ավտոմեքենաների՝ երկրում առաջին ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The National հրատարակությունը:
Pinkish («Վարդագույն») անվանումը կրող ցուցահանդեսը կտեւի երեք օր: Բացի ավտոմեքենաները դիտելուց, կանայք կկարողանան խոսել ավտոդիլերների եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ հատուկ առաջարկությունների մասին:
Թագավորությունում կանանց կողմից ավտոմեքենա վարելու արգելքը հանվելու Է հունիսի 24-ին: Այդ օրվանից կանանց պաշտոնապես կթույլատրվի ավտոմեքենա վարել:
Սպասվում Է, որ ցուցահանդես կայցելի մոտավորապես 80 հազար հյուր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: