Ինովացիա

Աերոբուսի մեծությամբ աստղակերպ Է անցել Երկրից 203,4 հազար կիլոմետր հեռավորությամբ

2 րոպեի ընթերցում

Աերոբուսի մեծությամբ աստղակերպ Է անցել Երկրից 203,4 հազար կիլոմետր հեռավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աերոբուսի մեծությամբ աստղակերպը մայիսի 15-ին սրընթաց անցել Է Երկրից համեմատաբար մոտ հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախման սպառնալիքներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Քեմբրիջի Սմիթսոնյան աստղաֆիզիկական դիտարանին (Մասաչուսեթսի նահանգ) կից Փոքր մոլորակների կենտրոնի հետազոտողները:

Ինչպես նշված Է Փոքր մոլորակների կենտրոնի կայքում, աստղակերպը, որն ստացել Է 2010 WC9 անվանումը, 203,4 հազար կիլոմետրով Երկրին Է մոտեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 18:05-ին (Երեւանի ժամանակով մայիսի 16-ի 02:05-ին)՝ անցնելով մեր մոլորակի եւ Լուսնի միջեւ, որը պտտվում Է 384 հազար կիլոմետր հեռավորության վրա: Այն ունի 36-ից մինչեւ 119 մետր տրամագիծ, սլանում Է վայրկյանում մոտավորապես 13 կիլոմետր արագությամբ եւ Արեգակի շուրջը մեկ պտույտ Է կատարում 1,12 երկրային տարում: Առաջին անգամ 2010 WC9-ը նկատել են 2010 թվականի նոյեմբերի 30-ին Արիզոնայում Կատալինյան երկնային տեսածիրի միջոցով:

Աստղագետներին հաջողվել Է տիեզերական օբյեկտը դիտարկել սոսկ մինչեւ դեկտեմբերի մեկը, ինչից հետո այն կորել Է տեսադաշտից: Գրեթե ութ տարի անց Միացյալ Նահանգների աստղադիտարանի աշխատակիցներին վերստին հաջողվել Է գրանցել 2010 WC9-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում