ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հսկայական կոկորդիլոսն անշտապ անցել Է գոլֆի դաշտով մինչ մի խումբ եղջերուներ նրան Էին նայում անվտանգ տարածությունից: Անսովոր զբոսանքի տեսագրությանը ուշադրություն Է դարձրել տեղի WQAD 8 հրտարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի նահանգի Բոֆորթ քաղաքում: «Այստեղ մեծ կոկորդիլոս կա Բոֆորթում: Գնահատեք, թե ավելի քան 3,5 մետր երկարությամբ հսկան ինչպես Է զբոսնում Ocean Creek-ի գոլֆի դաշտում: Ոչ ոք նրա հետ «գլուխ չի դնում…»,-ասված Է հոլովակին կից գրության մեջ: