Միջազգային

Կանադայում կինը պատմության մեջ առաջին անգամ կդառնա եկեղեցու ղեկավար

1 րոպեի ընթերցում

Կանադայում կինը պատմության մեջ առաջին անգամ կդառնա եկեղեցու ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ կինը կգլխավորի Կանադայի Անգլիկան եկեղեցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBC News-ը:

Մելիսա Սկելտոնը եկեղեցու արքեպիսկոպոս եւ միտրոպոլիտ կդառնա Բրիտանական Կոլումբիայի նահանգում եւ Յուկոնի տարածքում: Նոր պաշտոնից բացի, կինը կշարունակի լինել Նյու- Ուեսթմինստեր քաղաքի (Բրիտանական Կոլումբիա) թեմի եպիսկոպոսը:

«Ամենը, ինչ ես կարող եմ ասել այն մասին, որ ես Անգլիկան եկեղեցու առաջին կին միտրոպոլիտն եմ, շնորհակալ եմ Աստծուն նման հնարավորության համար, հայտարարել Է Մելիսա Սկելտոնը: Նա հասակ Է առել ԱՄՆ-ի հարավում փաստաբանների ընտանիքում: Ավելի վաղ Սկելտոնն առեւտրական մակնիշի կառավարիչ Է աշխատել Proctor & Gamble եւ Tom՚s of Maine ընկերություններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում