Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը. հարցումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք»-ն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 0.6 տոկոսը, իսկ «Իմ քայլը» շարժմանը բացասական է արձագանքել հարցվածների 0.1 տոկոսը;

Հարցումներին մասնակցած քաղաքացիների 86 տոկոսը հետևել է «Իմ քայլը» շարժմանը, 0.6 տոկոսը չի հետևել:

«Հարցվածների 69.8 տոկոսը շարժման ընթացքում ծավալվող իրադարձություններին հետևել է հեռուստատեսության, 65.5 տոկոսը ֆեյսբուքի, 65.3 տոկոսը էլեկտրոնային ԶԼՄ-ների միջոցով: Քաղաքացիների 18.3 տոկոսն էլ անձամբ է մասնակցել ցույցերին»,-ասաց նա:

Ինչպե՞ս եք մասնակցել «Իմ քայլը» շարժմանը հարցին, հարցվածների 30.5 տոկոսը պատասխանել է, որ ավտոմեքենայով ձայնային ազդանշաններ է տվել, 30.9 տոկոսը աշխատանքի չի գնացել, 18.4 տոկոսը դասադուլ է արել, 21.9 տոկոսը մասնակցել է շերեփների ակցիային, 40.9 տոկոսը ճանապարհներ և խաչմերուկներ է փակել, 75.6 տոկոսը հետևել է շարժմանը ֆեյսբուքի միջոցով, 43.8 տոկոսը մասնակցել է հանրահավաքների իր բնակավայրում, իսկ 44.5 տոկոսը՝ մայրաքաղաք Երևանում:

«Իմ քայլը» շարժման ընթացքում հարցվածների 87.1 տոկոսը դրական է արձագանքել ցուցարարների կողմից ճանապարհների եւ խաչմերուկների փակմանը՝ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակմանը: Ցուցարարների վարքագծի վերաբերյալ էլ դրական է արձագանքել հարցվածների 98.3 տոկոսը»,-նշեց Նավասարդյանը:

«Իմ քայլը» շարժման ընթացքում ոստիկանության գործողություններն ավելի շուտ դրական է համարել 48.7 տոկոսը, բացասական՝ 11.5 տոկոսը:

Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում: Հետազոտությունն իրականացվել է մայիսի 4-9-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%:

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա