Հասարակական

Ավարտին է մոտենում Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումը

1 րոպեի ընթերցում

Ավարտին է մոտենում Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2800-ամյակին ընդառաջ իրականացվող Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումն ավարտական փուլում է: Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ: Երևանի քաղաքապետարանի և այգում գործունեություն ծավալող տնտեսվարողների միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ շինանյութը, իսկ աշխատանքներն իրականացվում են տնտեսվարողների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այգու բոլոր սալիկները փոխարինվել են նոր, ավելի բարձրորակ և դիմացկուններով: Նորոգվել և թարմացվել են բազալտե աստիճաններն ու թասակները: Անձրևաջրերի կուտակումները բացառելու նպատակով էլ փոխարինվել են խողովակաշարերը:

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից վերանորոգվել և ներկվել են Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանները: Որոշակի փոփոխության են ենթարկվել նաև ճեմուղիները. դրանց մակարդակը հավասարեցվել է, և տարածքն ավելի մատչելի է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում