Հայաստանում ապրող 477 վետերաններից 68-ը 100 և ավելի տարեկան են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ ապրում է Հայրենական մեծ պատերազմի 477 վետերան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: Նրանցից 68-ն արդեն 100 և ավելի տարեկան են:

Մայիսի 9-ին Հայաստանում և Արցախում եռատոն է՝ Հայրանական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:Ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնք հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս:

Ամեն տարի Երևանի Հաղթանակի զբոսայգում կազմակերպվում է Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառում: Զինվորականներն անցնում են շքերթով և տրվում է խորհրդանշանակ վրանային ճաշ:

ԵրևանումՌԴգիտությանևմշակույթիկենտրոնը մայիսի 1-9-ն անցկացրել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որի շրջանակում մարդկանց ամեն օր տարբեր ժամերի բաժանվել են ժապավեններ` Հյուսիսային պողոտայում, Ազատության և Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնում: Մայիսի 9-ին Սիրահարների այգում կայանալու է տոնական համերգ` երիտասարդական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների և պատերազմի վետերանների մասնակցությամբ: Համերգի ընթացքում նկարահանումներ են անցկացվելու, և մասնակիցները հնարավորություն կունենան պատմել իրենց ընտանիքի այն անդամների մասին, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:

Հայաստանի Վետերանների տունն իր մեջ ներառում է վետերանական 40 խորհուրդ և երկու կոմիտե։

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը