Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին կարող է փոխարինել Ալեն Սիմոնյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, ինչը նշանակում է, որ խորհրդարանում Փաշինյանի տեղը թափուր է մնացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքից (ԵրևանիԿենտրոն,ՆորքՄարաշ,Էրեբունի,Նուբարաշենվարչական շրջաններ), հետևաբար խորհրդարանում նրան կփոխարինի նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո շատ ձայներ հավաքած թեկնածուն:

Թիվ 4 ընտրատարածքում «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Նիկոլ Փաշինյանը հավաքել էր 11 հազար 513 ձայն, իսկ Ալեն Սիմոնյանը՝ 1870 ձայն: Ալեն Սիմոնյանն այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:

Մինչ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը պատգամավորական մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում Աղվան Վարդանյանին հաջորդում է Ռուզաննա Առաքելյանը, իսկ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքից (Տավուշի մարզ): Նրանից հետո ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Հակոբ Հակոբյանն է:

Հայերեն Русский

Որքանո՞վ են բարձրանում կենսաթոշակներն ըստ տեսակների

Վարդենիկում կայացել է բռնցքամարտի միջազգային առաջնություն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել

«Նկարում ենք Լա Լա Լենդը». Առաջնախաղ՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

ՀՀ վարչապետը հեռավար ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով. WSJ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը