Քաղաքականություն

ՀԱՊԿ-ում կարեւորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ում կարեւորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարւտուղար Յուրի Խաչատուրովը հույս Է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հաղորդվում Է կազմակերպության կայքում:

«Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպության անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»,-ասված Է Խաչատուրովի հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել Է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում