ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ: Ազգային ժողովի ամբիոնից վստահեցրեց ՀՀ վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, համոզված ենք, որ միայն ոճրի ճանաչման միջոցով հնարավոր է կանխարգելել նման հանցագործությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է, սա ընտրության երկրորդ փուլն է: Առաջինը կայացել է մայիսի 1-ին, երբ խորհրդարանը ձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբ: