Հայաստանում նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է եղել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ապրանքների արտահանման աճը 2017 թվականին կազմել է 25․2 տոկոս, ինչը վերջին 6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ամփոփել է նախորդ տարվա գործունեության արդյունքները: 2016-ին արտահանման աճը կազմել է 20.6 տոկոս, 2015-ին՝ այս ցուցանիշը բացասական է, համեմատաբար բարձր աճ արձանագրվել է 2013-ին՝ 7.1 տոկոս։

2017-ին ապրանքների և ծառայությունների արտահանման աճն էլ կազմել է 19.7 տոկոս: Նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է վերջին 18 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Արդյունքում, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ: Արտահանում/ՀՆԱ ցուցանիշը վերջին 18 տարում ամենացածրը եղել է 2008-ին՝ 15 տոկոս:

2017 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 2 միլիարդ 242.9 մլն ԱՄՆ դոլար՝ առաջին անգամ գերազանցելով 2 միլիարդի շեմը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 451.1 մլն ԱՄՆ դոլարով:

Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան