Մշակույթ

Իտալիայում մահացել Է «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր ռեժիսոր Էրմանո Օլմին. ANSA

1 րոպեի ընթերցում

Իտալիայում մահացել Է «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր ռեժիսոր Էրմանո Օլմին. ANSA

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 86 տարեկան հասակում վախճանվել Է իտալացի հայտնի ռեժիսոր Էրմանո Օլմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հայտնել Է ANSA գործակալությունը:

«Կոշիկների ծառը» (1978 թ.) ժապավենի համար Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի», ինչպես նաեւ «Լեգենդ սուրբ հարբեցողի մասին» (1988 թ.) ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» դափնեկիրը հայտնի Է պատմելու իր յուրօրինակ ոճով: Վարպետը, չնայած ծանր հիվանդությանը, շատ Էր աշխատում:

Նրա վերջին լիամետրաժ կինոնկարը՝ «Վերադառնալ կանաչ մարգագետինները» (2014 թ.), պատմում Է Առաջին համաշխարհային պատերազմի՝ իտալացիների համար ողբերգական իրադարձությունների մասին: Ռեժիսորը քանիցս դարձել Է իտալական կինոմրցանակների, այդ թվում՝ David di Donatello-ի դափնեկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում