«Ուղիղ եթեր»-ները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը. Սամվել Մարտիրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան ներքաղաքական վերջին իրադարձությունների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի կարծիքով` սոցցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան արտասահմանյան լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրելու առումով:

«Թվիթեր»-ն այս օրերին դարձավ շատ լուրջ գործիք, որովհետև անգլալեզու բովանդակությունը շատ օպերատիվ կերպով տարածվում էր դեպի դուրս, իսկ ռուսալեզու լսարանի համար տեղեկություն էր տրամադրում «Տելեգրամ»-ը: Եթե գլոբալ նայենք, սոցցանցերը չլինեին, ապա իրադարձությունները դանդաղ կզարգանային: Ինչ-որ պահի Փաշինյանը պարզապես «ուղիղ եթեր»-ով էր կոորդինացնում ակցիաները: Սա սոցիալական շարժում էր, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի»,- ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այդ օրերին շրջանառվող տարբեր կեղծ լուրերին՝ Մարտիրոսյանը նշեց, որ կեղծ լուրերը շատ մեծ ազդեցություն չունեցան ներքաղաքական իրավիճակի վրա:

«Ադրբեջանում կա կեղծ լուրեր տարածողների մեծ բանակ, որոնք «Թվիթեր»-ում փորձում են Հայաստանը վարկաբեկել կամ Հայաստանի հասարակության վրա ազդել, բայց այս անգամ իրենք պասիվ էին գործում և ինչ-որ պահի ոչինչ չէին գրում: Կարծում եմ, դա պայմանավորված էր նրանով, որ մինչև իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին, թե ինչ պետք է գրել, Հայաստանում իրադարձությունները փոխվում էին, և պետք էր նորից ինչ-որ նոր բան մտածել»,- ասաց Մարտիրոսյանը:

Բացի այդ, ըստ Մարտիրոսյանի` ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը:

«Գրեթե բոլորն ուղիղ եթերով հետևում էին իրադարձություններին, և դա կոտրեց կեղծ լուրեր տարածելու հնարավորությունը»,- նշեց Մարտիրոսյանը:

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին