Հայ հրաձիգները Չեխիայի Գրան պրիում թիմային հաշվարկում գրավել են 3-րդ տեղը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հրաձիգները Չեխիայի Պլզեն քաղաքում մասնակցում էին «Չեխիայի 49-րդ Գրան պրի» միջազգային առաջնությանը, որտեղ թիմային հաշվարկում գրավեցին երրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրացան ձևի խառը թիմային (տղամարդիկ+կանայք) պայքարի կիսաեզրափակիչին մասնակցել է 23 թիմ: Եզրափակիչ փուլ են անցել լավագույն 5-ը` այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ Հրաչիկ Բաբայանը (418.5) և Ալլա Պողոսյանը (412.2)` ընդհանուր խոցելով 830.7 միավոր 4–րդ հորիզոնականով անցել են եզրափակիչ փուլ: Եզրափակչում բարելավելով իրենց դիրքերը՝ նրանք գրավել են 3–րդ տեղը (428.4 միավոր):

Ստորև ներկայացված են Հայաստանցի 7 մարզիկները, նրանց արդյունքները և անձնական մարզիչները:

Հրացան զենքաձևի մարզիկ Հրաչիկ Բաբայանը` խոցելով 628.6 միավոր, 130 մասնակցից 2–րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ, դիրքերը կորցնելով, գրավել է 6–րդ հորիզոնականը:

Առաջնություն 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից:

Հայաստանից մասնակցեց 7 մարզիկ. հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը:

Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Հայերեն

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA

Ասիական ինդեքսներն աճել են - 23/07/26