Մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս համատեքստումճանապարհի հարակից տարածքները կստանան ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի հարակից տարածքներում արդեն իսկ իրականացվում են ինչպես վերանորոգման, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ:
Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 շինություններ կենթարկվեն արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան: Շինությունները կզարդարվեն նաև հայկական սիմվոլիկ պատկերներով: