Մշակույթ

Արմեն Ամիրյանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալը

1 րոպեի ընթերցում

Արմեն Ամիրյանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի վրա:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Կարեն Կարապետյանի որոշման մեջ:

Մայիսի 2-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել էր լիազորությունները վայր դնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում