NASA-ն «երկնագույն» Արեգակ Է ցուցադրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է կարճատեւ տեսահոլովակ, որում ցուցադրվածԷ Արեգակի մագնիսական դաշտի ակտիվությունը: Տեսագրությունը կատարվել Է ապրիլի վերջին Արեգակնային դինամիկայի դիտարանի (SDO) արբանյակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսագրությունը նկարահանվել Է խորն ուլտրամանուշակագույն ընդգրկույթի լույսի օգտագործմամբ եւ ներկված Է երկնագույն գույնով: Դրա շնորհիվ տեսանելի Է դարձել Արեգակի ակտիվության միակ գոտին: Տեսագության մեջ պատկերված են Արեգակի մագնիսական դաշտի ուժային գծերի աղեղները:

Ինչպես նշում են SDO-ում, նկարահանման պահին տվալ գոտում զգալի արեգակնային փոթորիկներ չեն գրանցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский