Թբիլիսիում վերանվանելու են Վարդերի հեղափոխության հրապարակը
1 րոպեի ընթերցում
![Թբիլիսիում վերանվանելու են Վարդերի հեղափոխության հրապարակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/05/932082.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայի մերձակայքում գտնվող Վարդերի հեղափոխության հրապարակը կարող են վերանվանել Առաջին դեմոկրատական հանրապետության հրապարակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Վրաստանի մայրաքաղաքի քաղխորհրդում (սակրեբուլո):
«Թբիլիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոն Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ հանդես Է գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով Վարդերի հեղափոխության հրապարակը վերանվանել Վրաստանի Առաջին դեմոկրատական հանրապետության հրապարակ»,- մեջբերում են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները սակրեբուլոյի հայտարարությունը: Այս նախանձեռնությունը մայիսի 2-ին կքննարկվի հատուկ հանձնաժողովի նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: