Քաղաքականություն

Արցախի և Ադրբեջանի շփման գծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ

1 րոպեի ընթերցում

Արցախի և Ադրբեջանի շփման գծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՊՆ հայտարարություն է տարածել այն մասին, որ կրկին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր: «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն հանգստյան օրերին հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր:ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում