Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 28-ին Ավինյոն քաղաքի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթի խոսքերով հանդես են եկել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը և Ավինյոնի շրջանի ֆրանկո-հայկական ասոցիացիայի նախագահ Վերոնիկ Մարդոյան-Բրունան:

Ֆրանսիական երգչախումբը կատարել է Երևան-Էրեբունի երգը, ինչից հետո կայացել է ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Ավինյոնի քաղաքապետ տկն. Սեսիլ Էլը, սենատոր Կլոդ Օն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժան-Ֆրանսուա Սեզարինին, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներ, շրջանի և դեպարտամենտի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում