Սպորտ

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում` չընդգրկվելով լավագույն 10-յակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը,Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 շախմատիստների մեջ են մտել նաև Գաբրիել Սարգսյանը (58-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (85-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում