Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը և չտոնեց խփած գնդակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 16-րդ րոպեին: Պոլ Պոգբան օգտվելով տուգանային հրապարակում գնդակի անդրադարձից բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շեշտակի և դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Հայ կիսապաշտպանը գրավելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը չտոնեց խփած գնդակը:
Հանդիպումը դեռևս շարունակվում է: