Ռուսաստանը կտրականապես դեմ է ԼՂ հիմնահարցն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձի. Զատուլին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

«Մենք դեմ ենք որևէ ռազմական փորձին և ռազմական ռևանշին: Մենք ծանր ենք տանում ապրիլյան դեպքերը: Ես գիտեմ, որ 2016 թվականի ապրիլին կատարվածը Ադրբեջանի նախաձեռնությունն էր: Ես այստեղ կասկած չունեմ, իր ներքին ու արտաքին հացերի հետ կապված, որոշեց հավասարակշռությունը խախտել: Ես ցավում եմ, որ կիրառվել է ռուսական արտադրության զենք: Հույս ունեմ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը կօգնի վերականգնել հավասարակշռությունը: Մենք կատեգորիկ դեմ ենք ղարաբաղյան կոնֆլիկիտն ուժային ճանապարհով լուծելու ցանկացած փորձին»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նա ընդգծեց, որ խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, ոչ մի պրովոկացիա չպետք է լինի:

«Այս օրերին Հայաստանում մեր ներկայությունը և Հայաստանի ու Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև կայացած հեռախոսազրույցները, այդ ամենը ցույց տալիս, որ Ռուսաստանը հետ չի կանգնում Հայաստանից: Եվ դա պետք է պարզ լինի ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ներկայում կապակայունացնի իրավիճակը, կամ կփորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական խնդիրներից, որպեսզի ինչ-որ բան անի»,-ասաց նա:

Խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումից ՝ Կոնստանտին Զատուլինը նշեց, որ համաձայնության պետք է գան կողմերը: Նրանց փոխարեն ոչ ոք դա չի անի: Նա ընդգծեց, որ Արցախում ապրող ժողովրդի կամքը ցանկացած դեպքում պետք է հաշվի առնվի:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը