Տարածաշրջանային

Առաջիկայում կջնջեմ կասպիական այդ երկիրն աշխարհի իմ քարտեզից. Լապշինի գրառումն Ադրբեջանի մասին

1 րոպեի ընթերցում

Առաջիկայում կջնջեմ կասպիական այդ երկիրն աշխարհի իմ քարտեզից. Լապշինի գրառումն Ադրբեջանի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվելու իր փորձառությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լապշինը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ կպել Ադրբեջանին և որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ: Նպատակը նրանց իրենց հանցագործությունների համար ոսկե շեկելով (Իսրայելի փողը- խմբ.) պատժելն է. դա մեկ: Երկրորդ հերթին ցանկանում եմ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ է անում Բաքվի ռեժիմը՝ ոչ միայն ինձ հետ կատարվածը, այլ այն, ինչ նա անում է իր քաղաքացիների հետ: Ամփոփումը լինելու է նույնը ինչ այն խեղճ ամերիկացի զբոսաշրջիկի հետ, ում տանջում էին Հյուսիսային Կորեայում: Առաջիկայում Ստրասբուրգում Բաքվի դեմ հայցին զուգահեռ Ադրբեջանի դեմ էլ հայց կներկայացվի նաև ԱՄՆ-ում: Իսկ հետ ես այդ կասպիական երկիրը աշխարհի իմ քարտեզից կջնջեմ և խոստանում եմ նրան ունայնության մեջ չհիշատակել:

Ես նրանց առաջարկում էի ինձ սիրաշահել մի տոննա խավիարով՝ շեկելային արտահայտությամբ: Դա ավելի էժան և հեշտ է, քան իրավիճակը հասցնել եռման կետի: Քանի դեռ լուռ են, ուրեմն հաշվում են, թե որքան խավիար է մնացել եվրապատգամավորներին գնելուց հետո»,- գրել է Լապշինը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում