Խամենեին կոչ Է արել մուսուլմանական երկրներին՝ միավորվել ԱՄՆ-ի դեմ
1 րոպեի ընթերցում
![Խամենեին կոչ Է արել մուսուլմանական երկրներին՝ միավորվել ԱՄՆ-ի դեմ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931527.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք Է միավորվեն ԱՄՆ-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտնել Է Mehr գործակալությունը:
«Իրանը հաջողությամբ դիմակայում Է ԱՄՆ-ի եւ մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել»,-հայտարարել Է Խամենեին: Հոգեւոր առաջնորդը նշել Է, որ «մուսուլմանական բոլոր երկրները պետք Է միավորվեն Ամերիկայի եւ բռնացող մյուս երկրների դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: