Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում Է Ֆրանսիա. Parisien
2 րոպեի ընթերցում
![Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում Է Ֆրանսիա. Parisien](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/931482.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել Է համերգը Սանկտ Պետերբուրգում, ապրիլի 26-ին կվերադառնա Ֆրանսիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին գրում Է Parisien թերթը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Վինսան Ստարկին:
Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: «Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը:
«Օկտյաբրսկի» սրահի, որտեղ պետք Է կայանար համերգը, գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է, որ ելույթը հետաձգվել Է 2019 թվականի ապրիլ՝ կապված արտիստի անբավարար առողջական վիճակի հետ: Ինչպես ֆրանսիական թերթին պարզաբանել Է Ստարկը, 93-ամյա արտիստին չեն հոսպիտալացրել, բժիշկները պարզապես բուժզննում են անցկացրել. ապրիլի 26-ին նա կմեկնի Ֆրանսիա:
Ազնավուրի շրջապատում հայտնել են, որ այս տարի երգչի գրաֆիկում ազատ օրեր չկային, դա է պատճառը, որ համերգը հետաձգվել է մինչև մյուս ապրիլ: Սանկտ Պետերբուրգում համերգից հետո Ազնավուրի ծրագրում ապրիլի 28-ին ելույթ Է պլանավորված Մոսկվայի Կրեմլի պալատում: Դրա հնարավոր հետաձգման վերաբերյալ հաղորդումներ այս պահին չկան: