Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը հերքել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը հերքել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նույնպես հերքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է 168.am-ը։ «Քիչ առաջ մեզ հետ զրույցում Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից»,- գրել է կայքը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ևս հերքել է իր հրաժարականի լուրերը: «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Կարապետյանը:

Լուրերն ապատեղեկատվություն էր համարել նաև նրա խոսնակը՝ Արամ Արարատյանը: Չնայած այդ հանգամանքին՝ ապատեղեկատվությունը շարունակում էր տարածվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում