Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական համայնքը, մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար, վրացական համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը:

«Հիմա Թուրքիայի դեսպանատան առջև ցույց են կազմակերպել մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ եկեղեցու հետ: Իսկ մեկ շաբաթ առաջ վրացական «TV 1» հեռուստաալիքով ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմը»,-ասաց Ստեփանյանը:

Ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև փոքրիկ միջոցառում: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Ցեղասպանության մասին պատմող կադրեր: Ստեփանյանի խոսքով՝ տարբեր դեսպանատներից ներկա են եղել բազմաթիվ ներկայացուցիչներ: «Առաջին անգամ վրացական շատ հեռուստաալիքներ լուսաբանել են այդ միջոցառումը»,-եզրափակեց Ստեփանյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին