Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, 2016 թվականի սեպտեմբերից ՄԱԿ-ի մարդկային թրաֆիքինգի կոմիտեի բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրություն է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես միանում եմ հայ ժողովրդին` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը և կոչ անում բոլոր երկրներին ճանաչել այս ցեղասպանությունը»,- նշել է նա:

Նադյա Մուրադը ծնվել է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Սինջար նահանգի Քոչո գյուղում: 2014 թվականի օգոստոսին 21 ամյա Մուրադը ուսանող էր, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները կոտորեցին գյուղի եզդի ազգաբնակչությանը՝ սպանելով մոտ 600 մարդու, ներառյալ նաև Մուրադի 6 հարազատ եղբայրներին և զարմիկներին: Մուրադը այն 6700 եզդի կանանցից մեկն էր, ով գերեվարվեց ահաբեկիչների կողմից: Նա Իրաքի Մոսուլ քաղաքում պահվել է որպես ստրկուհի: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են ծխախոտից ստացված այրվածքների հետքեր: Առաջին անգամ, երբ փորձել է փախչել, բռնվել է և դաժանաբար բռնաբարվել: 2014 թվական նոյեմբերին Նադիան կարողացավ փախչել, երբ իր տիրացուն մոռացել էր կողպել տան դուռը:

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին