Տնտեսություն

Երևանում անցկացվող Հայկական բլոկչեյն ֆորումին են մասնակցում ՏՏ ոլորտի շուրջ 600 մասնագետ աշխարհի 20 երկրից

3 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվող Հայկական բլոկչեյն ֆորումին են մասնակցում ՏՏ ոլորտի շուրջ 600 մասնագետ աշխարհի 20 երկրից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված առաջին համաժողովը Երևանում է համախմբել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանք հավաքվել են քննարկելու ապակենտրոնացած տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման համար կարևոր նշանակության հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաժողովի բացմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ապակենտրոնացած և տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիաներն օրեցօր ավելի արդիական են դառնում և լայն կիրառություն ստանում տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում:

Հետևաբար, անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել ոլորտը, լրացնել գիտելիքների բացը: «Ապակենտրոնացած տեխնոլոգիաները թույլ են տալիս գործունեություն իրականացնել և մատուցել ծառայություններ առանց միջնորդների մասնակցության՝ այդպիսով բարձրացնելով գործընթացի թափանցիկությունը: Միջազգային պրակտիկայում առանձնացվում են բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումն ու զարգացումը խոչընդոտող ռիսկերի երկու հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը գիտելիքների անբավարարությունն է, երկրորդը՝ անվտանգությունը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու այս կարևոր հարցերն ու ներկայացնելու հնարավոր լուծումներ:

Սուրեն Կարայանի խոսքով՝ այս համաժողովը լավ հարթակ է բիզնեսում ու պետական հատվածում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման և զարգացման հեռանկարները քննարկելու համար: Նա կարևորեց նաև բլոկչեյնի, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման վերաբերյալ դասընթացների անցկացումը համաժողովի շրջանակում:

Հայկական բլոկչեյն ֆորումի շրջանակում 15 ստարտափ թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները 20 երկրներից ժամանած ներդրողներին, որոնց ինվեստիցիոն պորտֆելը գերազանցում է 10 միլիարդ դոլարը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև IBM և Armenian Blockchain Forum ընկերությունների միջև հուշագրի ստորագրում համատեղ Բլոկչեյն բաց համալսարան ստեղծելու նպատակով։

Համաժողովին մասնակցում են միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներդրողներ, ինչպես օրինակ, Դիրք Ահլբորնը (Hyperloop Trasportation Technologies), Ջոն Լին (ESL Gaming), պրոֆեսիոնալ ներդրող Ուոլթեր Կոմարեկը Circle.one) և այլք:

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում