Հասարակական

Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով

1 րոպեի ընթերցում

Ազատամարտի վետերանների միությունը կոչ է արել Փաշինյանին գործել բացառապես օրենքի տառով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատամարտի վետերանների միությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դուրս գալ էմոցիաների դաշտից և դադարեցնել հանրահավաքը: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Բազմաթիվ հայ զավակների արյան գնով ձեռք բերված անկախությունն ու խաղաղությունն իրավունք չունենք վտանգելու, պետք է գնահատել այն՝ ինչ ձեռք է բերվել այս տարիների ընթացքում։

Կոչ ենք անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ դադարեցնել հանրահավաքը, գործել բացառապես օրենքի տառով, դուրս գալ էմոցիաների դաշտից, ցուցաբերել զսպվածություն՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով, կոպտորեն խախտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, կանխվում է նրանց ազատ տեղաշարժը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում