Քաղաքականություն

Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ի երեկոյան՝ հանրահավաքից հետո:

Դրանից առաջ կայացել էր Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Նախագահն անձամբ էր եկել Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված էին նաև Փաշինյանի կողմնակիցները:Դրանից հետո պարզ դարձավ, որ կայացել է նաև Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում